Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Իշխանության համար վտանգավորը գաղափարական ընդդիմադիրն է

Իշխանության համար վտանգավորը գաղափարական ընդդիմադիրն է
13.07.2026 | 10:25

Առաջին ու միակ քաղաքական բանտարկյալը Հիսուս Քրիստոսն էր:

Նա պետք է ձերբակալվեր և սպանվեր, որովհետև գաղափար ուներ:

Իշխանության համար մարդասպանը պակաս վտանգավոր է, քան նա, ով իշխանությունների գաղափարական ընդդիմադիրն է:

Մարդասպանին կարող են ներել, ազատ արձակել, վատագույն դեպքում նա կսպանի ևս մեկ, երկու... տասը մարդու, իսկ գաղափարական հակառակորդը կարող է խլել իշխանությունը:

Իսկ այդպիսիններին ոչնչացնում են։

Ընդդիմությունը երբեք չի հաղթի, որովհետև չունի գաղափար ու իշխանավորի համար կմնա միշտ որպես «թքաման»։

Ու երբեք չեն ոչնչացնի մեր ընդդիմությանը,

ինչու՞ ոչնչացնեն։

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1571

Մեկնաբանություններ